ՄԱՆՎԵԼ ՍՐԱՊԻՈՆԻ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
Ծնվել է 1959թ. մայիսի 23-ին նախկին Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Նաիրիի շրջանի Լուսակերտ ավանում (ներկայումս` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի գյուղ Արգել):
1976թ. ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը:
1977-1991թթ. բնակվել է Ռուսատանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության Կրասնոդարի երկրամասում և Իրկուտսկի մարզում:
1977-1979թթ. ծառայել է խորհրդային բանակում` Լենինգրադի զինվորական օկրուգում:
Աշխատել է արտադրությունում և շինարարությունում, որպես բանվոր, ապա` ենթավարպետ, իսկ 1986-1989թթ.` ուսմանը զուգահեռ աշխատել է Իրկուտսկի մարզի Ժողովրդական վերահսկողության Ժիգալովի շրջանային կոմիտեի հսկիչ:
1989թ. ավարտել է Իրկուտսկի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը և նշանակվել Իրկուտսկի մարզի Բայանդայի շրջանի դատախազի օգնական:
1991թ. տեղափոխվելով Հայաստանի Հանրապետություն՝ աշխատանքի է անցել Երևան քաղաքի դատախազությունում, որպես ընդհանուր հսկողության բաժնի դատախազ:
1997-2007թթ. աշխատել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազությունում, որպես քննիչ, ապա` ավագ քննիչ:
2008 թվականից մինչև 2016 թվականը աշխատել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի (նախկին Շահումյանի շրջանի) դատախազությունում, որպես դատախազ, ապա` ավագ դատախազ:
Արդարադատության երկրորդ դասի խորհրդական է:
1999թ. Երևանի պետական համալսարանում պաշտպանել է թեկնածուական թեզ. նրան շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
Սահմանադրական, քրեաիրավական ու քրեադատավարական հարցերին վերաբերող 4 գրքերի և 17 գիտական հոդվածների հեղինակ է:
Ամուսնացած է, ունի 2 զավակ, 2 թոռ: