AM
EN
RU
ԳԼԽԱՎՈՐ
ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ԳՐՔԵՐ
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Ալեքսանյան Մ.
Փորձաքննությունը քրեական դատավարությունում
/Փորձաքննություն նշանակելը և կատարելը, հետազոտման համար նմուշներ ստանալը/.
Երևան։ Միվա-Պրեսս, 2009.1000 էջ։
Աշխատությունում համակարգված ձևով ներկայացված են ՀՀ դատական փորձագիտական կազմակերպությունների կողմից քրեական դատավարությունում իրականացվող բոլոր փորձաքննությունները՝ ըստ դասերի, սեռերի, տեսակների ու ենթատեսակների։ Լուսաբանվել են փորձաքննությունների դասակարգման, նշանակման և կատարման խնդիրները։ Բերվել են քրեական դատավարության պրակտիկայում առավել հաճախ հանդիպող փորձաքննություններ նշանակելու մասին շուրջ 100 որոշումների օրինակելի նմուշներ՝ համապատասխան գիտագործնական մեկնաբանություններով։ Աշխատությունը պարունակում է բազմաթիվ գործնական խորհուրդներ, որոնք, խարսխված լինելով հեղինակի բազմամյա քննչական աշխատանքի փորձի վրա, կօգնեն փորձաքննության ընտրության, նշանակման, հետազոտման համար նյութերի նախապատրաստման և փորձաքննությանն առնչվող բազմաթիվ այլ հարցերում։
Նախատեսված է նախաքննություն և հետաքննություն կատարող պաշտոնատար անձանց, այդ թվում՝ ոստիկանության, հարկային, մաքսային, ազգային անվտանգության մարմինների, պաշտպանության նախարարության քննիչների ու հետաքննիչների համար։ Աշխատությունը կարող է օգտակար լինել նաև դատավորների, դատախազների, փաստաբանների, փորձագետների, դատավարության այլ մասնակիցների, իրավաբանական բարձրագույն ուսումնական հաստատությունների դասախոսների, ասպիրանտների, ուսանողների և փորձաքննության հիմնահարցերով զբաղվող այլ անձանց համար։
-
Գրախոսներ և ծանոթագրություն
-
Բովանդակություն
-
Ներածություն
-
Գրականություն
Էջը նորացվել է 01.08.2017 թ.:
Все права защищены. 2017
Մինչդատական վարույթ
Փորձաքննությունը քրեական դատավարությունում
Նախնական քննություն
Տարածքային կառավարումը Հայաստանի Հանրապետությունում