AM EN RU
Ալեքսանյան Մ.
Նախնական քննություն. 
Երևան, 2002 – 770 էջ։


Հենվելով դատախազության համակարգում երկարամյա աշխատանքային փորձի վրա՝ հեղինակը քննության է ենթարկում նախնական քննությունը և դրա բաղկացուցիչ մասերը կազմող հետաքննության ու նախաքննության առանձնահատկությունները, հետաքննության և նախաքննության մարմինների լիազորությունները, նախնական քննություն կատարելու ընդհանուր պայմանները։ Հայաստանի Հանրապետությունում քրեական դատավարական գործող օրենքին համապատասխան՝ առաջին անգամ մինչդատական վարույթի ընթացքում իրականացվող քննչական բոլոր գործողությունները ներկայացվում են մեկ համակարգում, իսկ կազմվող դատավարական փաստաթղթերը տեսակավորվում են ըստ հատկանիշների։

Աշխատության անբաժանելի մաս է կազմում հայ իրավագիտության մեջ իր նմանը չունեցող լազերային սկավառակը։ Գրքի երկրորդ մասում և լազերային սկավառակում ամփոփվում են քրեական գործով մինչդատական վարույթի ընթացքում՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված շուրջ 200 դատավարական փաստաթղթերի օրինակելի նմուշներ, որոնց հետ առնչվում է քրեական վարույթն իրականացնող մարմինը։

Նախատեսված է նախաքննության և հետաքննության մարմինների աշխատակիցների, դատախազների, դատավորների, փաստաբանների համար։ Այն կարող է օգտակար լինել իրավաբան գիտնականներին, ասպիրանտներին, բարձրագույն ուսումնական հաստատությունների իրավաբանական ֆակուլտետների դասախոսներին և ուսանողներին։


Էջը նորացվել է 01.08.2017 թ.:
Все права защищены. 2017