AM EN RU
Բ.Յա. Գավրիլով, Մ.Ս. Ալեքսանյան, Ռ.Ի. Ակժիգիտով, Գ.Ա. Ղազարով
Մինչդատական վարույթ: գիտագործնական ձեռնարկ 
Մոսկվա, ՎիվիդԱրտ, 2012 – 528 էջ:

Գիտա-գործնական ձեռնարկի հեղինակները վերանայում են նախնական քննությունը, հատկապես դրա բաղադրիչ մասերը` հետաքննությունն ու նախաքննությունը, ինչպես նաև հետաքննության և նախաքննության մարմինների, նախնական քննություն իրականացնող պաշտոնատար անձանց լիազորություններն ու նախնական քննության կատարման ընդհանուր պայմանները:
Մինչդատական վարույթում` Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքին համապատասխան իրականացվող քննչական գործողությունները ներկայացվում են մեկ համակարգում, իսկ վարույթի ընթացքում կազմվող դատավարական փաստաթղթերը տեսակավորվում են ըստ հատկանիշների:
Ձեռնարկի երկրորդ մասում բերված են ՌԴ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված և քրեական գործերի քննության ընթացքում քննիչների ու հետաքննիչների կողմից օգտագործվող ավելի քան 200 դատավարական փաստաթղթերի օրինակելի նմուշներ: Օգտագործման հարմարավետության համար օրինակելի նմուշները  բաժանված են 13 գլուխների, որոնք համապատասխանում են ՌԴ քրեական դատավարության օրենսգրքի` մինչդատական վարույթը կարգավորող գլուխներին: 
Ձեռնարկի անբաժանելի մաս է կազմում լազերային սկավառակը (CD), որում վերծանվում են դատավարական փաստաթղթերի օրինակելի նմուշները:
Նախատեսված է քննիչների, հետաքննիչների, տարբեր իրավապահ մարմինների օպերատիվ աշխատակիցների, դատախազների, դատավորների, փաստաբանների, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների իրավաբանական ֆակուլտետների դասախոսների, ասպիրանտների, գիտաշխատողների, ունկնդիրների, ուսանողների և կուրսանտների համար:


Էջը նորացվել է 01.08.2017 թ.:
Все права защищены. 2017